Սովորողի անհատական հաշվետվություն Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

1.Բլոգում տեղադրել բնագիտության, հայրենագիտության բաժնի հղումը։

Բանգիտության բաժնի հղումը ՝ այստեղ :

Հայրենագիտության բաժնի հղումը ՝ այստեղ :

2.Առանձնացնել այն նախագծերը (բնագիտություն-հայրենագիտություն), որին մասնակցել ես: Մասնակցել եմ Զատիկ նախագծին : Հղումը տես այստեղ :

3.Ինչ ճամփորդությունների ես մասնակցել

  • Քաղաքային (քայլարշավ, թանգարան)
  • Մեկօրյա հայրենագիտական
  • Ճամբար (եռօրյա)

Բոլոր տեսակներից ունեցել եմ ճամփորդություն և գնացել եմ :

4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։ Այո , իհարկե կարող եմ օգտագործել : Օրինակ ՝ գնացել ենք թանգարաններ , և կարծում եմ այդտեղից ինչ որ տեղեկություններ կարող ես իմանալ : Կամ օրինակ ՝ եթե գնում ես ճամբար այդետեղից , նույնպես կարող ես տեղեկացվել , քո հայրենիքի տեսարժան վայրերից :

5. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։ 4

6. Ուսումնա-հայրենագիտական արշավներից (մեկօրյա, բազմօրյա, քաղաքային’ թանգարան, քայլարշավ) որը կառանձնացնեիր և ինչու։

Ես ճամփորդություններից կառանձնացնեմ Դվին մայրաքաղաքի և Խոր Վիրապի ճամփորդությունը , քանի որ այն շատ ուրախ անցավ ինձ համար և շատ հետաքրքիր :

7. Որտեղ կուզենայիր արշավել, որ այս ուսումնական տարում չարշավեցինք։

Կուզենայի արշավել դեպի Գառնի Գեղարդ , քանի որ այնտեղ չեմ եղել և կուզենայի , որ Գառնի Գեղարդը բացահայտեյի իմ ընկերեների հետ միասին :

Ճամփորդություն դեպի Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Այսօր մենք ճամփորդեցինք դեպի ինձ համար շատ հետաքրքիր և խելացի Եղիշե Չարենցի տուն-թանգարան : Ես նոր էի իմանում , որ Չարենցի տուն-թանգարանը գտնվում է այստեղ ՝ Երևանում : Մեր գիդի անունը ընկեր Անահիտ էր , նա շատ հաճելի էր պատմում և դա քեզ ստիպում էր լսել նրան հաճույքով : Իմացանք Չարենցի առաջին կնոջ՝ Արփենիկի մասին , որ մահացել էր , երբ հղի էր : Նա Եղիշե Չարենցի ամենասիրելի կինն էր : Չարենցը գիպսից ուներ կնոջ դեմքը և ձեռքը , և նրա ձեռքը նա միշտ պահում էր իր գրասենյակում և նաև իր մոտ : Եղանք Չարենցի գրասենյակում և հյուրասենյակում:Հյուրասենյակում դաշնամուր կար : Ասում են , թե նա միշտ ցանկացել է սովորել նվագել , բայց չի կարողացել : Նաև Չարենցը ունեցել է վեց հազար գիրք , բայց ցավոք այդ ամենից մեզ հասել և պահպանվել է միայն 1444 կամ 1440 գիրք : Եղիշեի տանը կային շատ ճապոնական և չինական իրեր : Նաև ասում են , որ Չարենցը շատ է սիրել կոնյակ և եթե ուշադիր լինենք նրա գրասենյակում կա դրված կոնյակ : Եվ երբ նրա տուն հյուր էր գալիս , նա միշտ կոնյակ էր հյուրասիրում :Եվ այդ ամենից հետո մենք քայլարշավ ունեցանք դեպի Հրազդանի կիրճ և այդքանով ավարտվեց մեր ճամփորդությունը :

Վան մայրաքաղաքի հիմնադրման շրջան

Տուշպայի՝ Ուրարտուի կենտրոններից մեկը դառնալու մասին առաջին վկայությունները վերաբերում են Սարդուրի առաջին արքայի տիրապետության տարիներին, այսինքն՝ ուրարտական արքայատոհմի ձևավորման ժամանակներին։ Սարդուրի I-ի արձանագրություններով քարեր են հայտնաբերվել Վանա ժայռի արևմտյան ստորոտին։ Ուրարտուն՝ որպես պետություն, ձևավորվել է հարևան Ասորեստանի հետ մշտական հակամարտությունների պայմաններում և մինչ Սարդուրի առաջանի ու նրա որդու՝ Իշպուինիի տիրապետության տարիները ուրարտական բանակը բավական ուժեղ չէր, որ դիմադրեր Ասորեստանի ներխուժումներին դեպի երկրի կենտրոնական տարածքներ. Վանա լճի շուրջը գտնվող ուրարտական բերդերից շատերն ասորեստանցիների կողմից ավերվել էին նախորդ տարիների ընթացքում։ Սակայն ավելի որակյալ երկաթե գործիքների միջոցով ուրարտացիները հետզհետե կատարելագործում են պաշտպանական շինություններ կառուցելու իրենց տեխնոլոգիան, Հայկական լեռնաշխարհում կառուցում են մի շարք բերդեր՝ դրանով իսկ կանխարգելելով ասորեստանցիների անարգել մուտքը դեպի կենտրոնական Ուրարտու։ Դրանից հետո ուրարտական արքաները հնարավորություն ստացան զարգացնել գյուղատնտեսությունը և զբաղվել երկրի բարենորոգումներով։

Հայոց մայրաքաղաքներ . Վան ,Արմավիր

  • Ինչ անուններով է հայտնի եղել Վան մայրաքաղաքը:

Վան քաղաքը հայտնի է նաև Տուշպա և Տոսպ անվանումներով: Երվանդունիների օրոք, Վանը արքայանիստ քաղաքը էր և որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։

  • Որ  է հիմնադրել Վան և Արմավիր մայրաքաղաքները:

Վանը հիմնադրել է Սարդուրի I արքան Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին: Իսկ Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը Մովսես Խորենացին կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։

  • Ներկայումս որտեղ է գտնվում Վան և Արմավիր մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:

Ներկայումս Վանը գավառական ոչ մեծ քաղաք է և գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում։ Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա, որի գագաթին պա­րիսպների, պալատների, տա­ճարների և այլ շինությունների հետքեր կան։ Դրանք պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի պե­ղումների ժամանակ են գտնվել:

Ալեքսանդր Թամանյան , Ռաֆայել Իսրայելյան

  1. ԱԻ՞նչ դեր ուներ ճարտարապետը միջնադարյան կառույցների ստեղծման աշխատանքում։
    Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճար­տարապետությունը։ 
  2. Միջնադարի ի՞նչ նշանավոր հայ ճարտարապետներ գիտեք։ Համառոտ պատմեք նրանց գործերի մասին։ Ալեքսանդր Թամանյան, Ռուբեն Զաքարյան, Ռաֆայել Իսրաելյան։ Ալեքսանդր Թումանյանը կազմել է Երևանի հատակագիծը։ Ռաֆայել Իսրաելյանը ստեղծել է Կոնյակի գործարանը։
  3. Նշանավոր ի՞նչ կառույցներ է նախագծել Ալեքսանդր Թամանյանը։ Ո՞րն է, ձեր կարծիքով, նրա ամենագլխավոր գործը։
    Օպերայի շենքից բացի, Թամա­նյանի նախագծով է կառուցվել նաև Կառավարական տունը Հանրապետության հրապարակում և բազմաթիվ այլ շենքեր։ Իմ կարծիքով ամենակարևոր գործը դա Երևանի հատակագիծն է։
  4. Թվարկեք Ռաֆայել Իսրայելյանի մի քանի ստեղծագոր­ծություն։ Ինքներդ տեսել եք դրանցից որևէ մեկը։ Պատմեք այդ մասին։
    Հայ ականավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը համադրել է ժամանակակիցն ու ավանդականը և ազգայինը ոգով լուծել արդի ճարտարապետության մարտահրավերները: Մեծ վարպետի ժառանգությունը հիրավի զարդարում է Հայաստանի լեռներն ու ձորերը: Իսրայելյանի արվեստում ամենաբարձր մակարդակով է ներկայացվում Հայաստանի անցյալն ու ապագան: Նրա ուղենշած ճանապարհը տանում է դեպի արդիականի և ազգայինի ներդաշնակությունը: Հենց այս ճանապարհին է Մեծ ճարտարապետը դրսևորել հայ ազգային ստեղծագործական ներուժը: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Նոր Հաճնի, Մուսա լեռան հերոսամարտերին նվիրված ճարտարապետական կոթողներն արտացոլում են հայ ժողովրդի հերոսական ոգին ու պատմությունը և նորանոր սխրանքների են ոգեկոչում: «Արարատ» տրեստի գինու մառանները, Օշականի «Խերես» գինու գործարանը և բազմաթիվ այլ շինություններ խորհրդանշում են հայ ժողովրդի համառ աշխատասիրությունն ու կենսասիրությունը:

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ և Դվին մայրաքաղաք

Մենք ՝ ճափորդներս Ընկեր Իվետայի , Ընկեր Մարինեյի , Ընկեր Աննայի հետ գնացել էինք Խոր Վիրապ եկեղեցի և հնագույն Դվին մայրաքաղաք : Առաջին կանգառը դա Խոր Վիրապ տանող ճանապարհին կար տաղավարներ , որտեղ կարող էիր սնվել : Խոր Վիրապ եկեղեցում իմ ընկերները իջան փոքր փոսը և մեծ փոսը:Նաև տեսանք այնտեղ գտնվող թոնրատուն : Իսկ հետո հաղթահարեցինք բարձրունքը : Այդ ամնեից հետո շարժվեցինք դեպի Դվին մայրաքաղաք : Այնտեղ մի փոքր սնվեցինք և հետո աղջիկների մի խմբով փորձեցինք ջուր հայթաթել : Մոտակայքում կային տներ : Այնտեղ մի կնոջ մոտեցանք և նա մեզ ջուր տվեց , իմիջալյոց շատ բարի կիներ : Այդտեղ կային պեղումների ժամանակ արված իրերը , որոնք գտել էին :Իսկ դրանից հետո արդեն ետ վերադարձանք դեպի Երևան :

Դվին մայրաքաղաքի մասին

Դվին մայրաքաղաքը հիմնել է Խոսրով Բ Կոտակը : Բնակչությունը եղել է 100.000 մարդ , այդ ժամանակները եղել է միջնադար : Դվինը ,Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկն է ։ Դվին մայրաքաղաքը հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին : Այն գտնվում է Այրարատ Հայոց Ոստան գավառում : Ըստ Մովսես Խորենացու դվին բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր , իսկ Փավստոս Բուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է : Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։30-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակ։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.)։ Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ Բացի այդ, Արաքսի ընթացքը փոխվելու հետևանքով ջրերը դուրս էին եկել հունից և ստեղծել ճահիճներ մայրաքաղաքի շուրջը։ Անգամ, ըստ Մովսես Խորենացու, օդը դարձել էր վատառողջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ արքունիքը որոշում է մայրաքաղաքը տեղափոխել առողջ կլիմայով բարձրադիր մի վայր։ Արարատյան դաշտի շոգը և կլիման առողջացնելու համար քաղաքի մոտակայքում կատարում է անտառատնկումներ, որոնք պահպանվել են մինչև այժմ «Խոսրովի անտառ» անունով։ Նոր մայրաքաղաքի համար հարմար տեղ է ընտրվում Արտաշատից ոչ հեռու գտնվող Դվին կոչվող բլուրը, որտեղ և հիմնվում է քաղաքը։ Նորաստեղծ մայրաքաղաքում կառուցվում են արքունական ապարանքներ և այլ գեղեցիկ շենքեր։ Դվինը շարունակում էր մեծանալ և 428 թվականին դառնում է Մարզպանական Հայաստանի կենտրոնը։ 450 թվականին բերդապահ պարսիկ Վնդոն հայերին ձուլելու նպատակով Դվինում հիմնել է զրադաշտական ատրուշան, իսկ եկեղեցին վերածել մեհյանի, սակայն Վարդան Մամիկոնյանը, զորքով մտնելով քաղաք, կրկին վերահաստատել է քրիստոնեությունը։ Այնուհետև, հայ նախարարները Հայաստանի նկատմամբ բյուզանդացիների ու պարսիկների կրոնա-դավանափոխական նկրտումները ձախողելու նպատակով Գյուտ Արահեզացի կաթողիկոսին հորդորել են կաթողիկոսական աթոռը Էջմիածնից տեղափոխել Դվին։ Այդ նպատակով քաղաքի կենտրոնում՝ եռանավ եկեղեցու մոտ, կառուցվել են վեհարան, պաշտոնատներ, բարձրագույն դպրոցներ և այլ շենքեր։

Գինեգործություն, Ոսկերչություն, Արծաթագործություն, Տարազ

  1. Ո՞ւմ է ժողովուրդը անվանում վարպետ:

Ժողովուրդը իր գորժ լավ իմացողին անվանում են վարպետ։

2,Ժողովրդական որ վարպետին են անվանում բրուտ:

Կավից ամաններ պատրաստող մարդկանց անվանում են բրուտ

3.Ի՞նչն է ամրացնում և անջրանցիկ դարձնում խեցեղենը։

Խեցեղենը ամրացնում է կրակը

4.Զարդերից բացի ինչե՞ր էին պատրաստում ոսկերիչներն ու արծաթագործները։

պատրաստում  էին գորգեր, կարպետներ, խեցիներ, գործվածքներ

5.Բնակարանը զարդարելուց բացի ուրիշ ի՞նչ կիրառական նշանակություն են ունեցել կարպետն ու գորգը։

Օգտագործել են որպես փռոց,  ծածկոց, վարագույր, որոնք տաք են պահել բնակարանը և զարդարել։

Խաչատրյանն ու կանանց ձայնը

Գարնանը 1943-ին Իոսիֆ Ստալինը որոշել է, որ ժամանակն է փոխել պետական օրհներգը: Նա հավաքել է 160 երաժիշտի, որոնց թվում էին նաև Շոստակովիչը, Պրոկոֆևը, Խաչատուրյանը և Ալեքսանդրովը: Ժյուրին 14 ստեղծագործություն է ընտրել և կազմակերպել է դրանց ունկնդրումը Մեծ թատրոնում: Լսելով հավանական օրհներգերը՝ Ստալինը հարց է ուղղել.

– Ընկեր Խաչատուրյան, ինչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի երաժշտության որակն էլ ավելի լավը դառնա:

– Ինձ թվում է, որ լավ կլիներ, եթե երգչախմբում նաև կանայք երգեին, – ասաց Խաչատրյանը: – Կանայք պետք չեն, – արձագանքեց Ստալինը:

Ճանապարհի ընկեր

Ճանապարհի ընկեր
Կոմպոզիտոր, բանահավաք Նիկողայոս Տիգրանյանը հիշում է մի դեպք, երբ Կոմիտասի հետ Լենինականի Չլու գյուղից ոտքով վերադառնալիս տեղատարափ է սկսվում, քայլելը դժվարանում է, և Կոմիտասը իր ուրախ-զվարթ բնավորությամբ ցանկանում է վիճակը մեղմել`երգելով: Եվ հանկարծ գյուղացու երգային ձայնով սկսում է օգնության կանչել հեռվից անցնող կառապանին` խնդրելով մինչև քաղաք հասցնել: Կոմիտասի հրաշալի ձայնի համար սայլապանը համաձայնում է: Ն. Տիգրանյանն ասում է, որ այդ օրը Կոմիտասի երգած գեղջուկ ու ժողովրդական երգերը կարծես մարմին էին առնում իրենց շուրջը: եվ երբ տեղ են հասնում, սայլապանը, համբուրելով Կոմիտասի ձեռքը, ասում է.
– Հազար ափսոս, որ կյանքիս այս երջանիկ օրն այսքան շուտ անցավ: