Տարեվերջյան ամփոփում

Տարեվերջյան ամփոփում

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Իմ սիրելի վայրը կրթահալիրում դա ընկեր Գոհարի բնագիտական սենյակը :

Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:

Ես մի մարդու չեմ կարող առանձնացենել , այսինքն ինձ համար իմ բոլոր ընկերուհներն էլ լավնեն և բոլորն էլ միշտ օգնության են հասել, եթե այդ ամենի կարիքը եղել է :

Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Իմ սիրելի նախագիծը դա թարգմանչական աշխատանքն է մայրենի լեզվից :

Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։

Կարդացել եմ ՝ <<Աննան կանաչ կտուրներից>> , <<Սուպեր Նռանեն>> , <<Ջեյմսը և հսկայական դեղձը>> , <<The magic buttons>> :

Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Իմ ամնեասիրելի բանաստեղծությունը դա <<Ինչքան աշխարհը սիրես և աշխարհով հիանաս>>բանաստեղծությունն է :

Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։ Իմ սիրելի առարկան դա Դիզայնն է , քանի որ հասցրել եմ շատ եմ սիրում այդ առական և առարկայի ընդացքում անում ենք հետաքրքիր նախագծեր :

Ո՞ր օտար  լեզվին ես ավելի լավ տիրապետում ։ Ավելի լավ տիրապետում եմ անգլերեն լեզվին :

Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

Կարծում եմ շատ կան չեմ կարող առանձնացնել :

Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Եռօրյա , Մեկօրյա , քայլարշավների , թանգարանային ճամփորդությունների :

Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։ Ընկեր Իվետայի ծննդյան օրը :

Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։ Մայիսի 27-ը , քանի որ հրաժեշտ եմ տալու այս դպրոցին :

Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Ամենահետաքրքիր նյութը սա է Ինչպե՞ս ենք մենք շնչում :

Ո՞րն է քո ամենաանհետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Չունեմ այդպիսի նյութ :

Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:

Կփորձեմ ավելի լավ սովորել :

Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։

Կհիշեմ մեր դպրոցի ծիրանի ծառերը :

Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:

Պատկերացնել չեմ կարող :

Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։

Կարծում եմ չկա այն ուրախությունը , որը ինձ համար եղել է այս ուսումնական մեկ տարվա մեջ :

Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ:

Տխուր եմ , քանի որ ինձ չեն դասավանդի այն ուսուցիչները որոնց շատ եմ սիրում :

Ուրախ եմ , քանի որ մեկ տարով էլ կմեծանամ և կբացահայտեմ այն ամնեը ինչ որ դեռ չեմ բացահայտել :

Ինչո՞ւ ես գալիս դպրոց:

Գալիս եմ դպրոց սովորելու , կրթություն ստանալու , ընկերներիս հետ ուրախ ժամանակ անցկացնելու , երբեմն չարաճճիույթուններ անելու :

Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Կավելացնեյի այս հարցը ՝

Եթե ​​դուք շահեիք 10,000 ԱՄՆ դոլար, ինչի՞ վրա էիք ծախսելու այն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *