Սովորողի անհատական հաշվետվություն Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

1.Բլոգում տեղադրել բնագիտության, հայրենագիտության բաժնի հղումը։

Բանգիտության բաժնի հղումը ՝ այստեղ :

Հայրենագիտության բաժնի հղումը ՝ այստեղ :

2.Առանձնացնել այն նախագծերը (բնագիտություն-հայրենագիտություն), որին մասնակցել ես: Մասնակցել եմ Զատիկ նախագծին : Հղումը տես այստեղ :

3.Ինչ ճամփորդությունների ես մասնակցել

  • Քաղաքային (քայլարշավ, թանգարան)
  • Մեկօրյա հայրենագիտական
  • Ճամբար (եռօրյա)

Բոլոր տեսակներից ունեցել եմ ճամփորդություն և գնացել եմ :

4. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։ Այո , իհարկե կարող եմ օգտագործել : Օրինակ ՝ գնացել ենք թանգարաններ , և կարծում եմ այդտեղից ինչ որ տեղեկություններ կարող ես իմանալ : Կամ օրինակ ՝ եթե գնում ես ճամբար այդետեղից , նույնպես կարող ես տեղեկացվել , քո հայրենիքի տեսարժան վայրերից :

5. Քանի բնագիտական ֆլեշմոբի ես մասնակցել։ 4

6. Ուսումնա-հայրենագիտական արշավներից (մեկօրյա, բազմօրյա, քաղաքային’ թանգարան, քայլարշավ) որը կառանձնացնեիր և ինչու։

Ես ճամփորդություններից կառանձնացնեմ Դվին մայրաքաղաքի և Խոր Վիրապի ճամփորդությունը , քանի որ այն շատ ուրախ անցավ ինձ համար և շատ հետաքրքիր :

7. Որտեղ կուզենայիր արշավել, որ այս ուսումնական տարում չարշավեցինք։

Կուզենայի արշավել դեպի Գառնի Գեղարդ , քանի որ այնտեղ չեմ եղել և կուզենայի , որ Գառնի Գեղարդը բացահայտեյի իմ ընկերեների հետ միասին :

ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ ԵՎ ՀԱՐՄԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ

  • Ի՞նչ են կենդանի օրգանիզմների միջև կապերը: Ի՞նչ են դրանք պայմանավորում: Կենդանի օրգանիզմների միջե կան շատ հետաքրքիր, բազմապիսի կապեր: Դրանք պայմանավորում են կենդանի օրգանիզմների սնունդը, ապահովում նրանց բազմացումը և տա­րածումը բնության մեջ, կենդանի օրգանիզմների թվաքանակը
  • Շրջակա միջավայրի պայմաններին հարմարվելու՝ կենդանի օրգա­նիզմների ի՞նչ հարմարանքներ կան: Բերեք օրինակներ:

Այդպիսին է, օրինակ, անապատներում աճող ուղտի փուշը, որի արմատի երկարությունը հասնում է 20 մետրի: Մի այլ դեպքում դա տերևների փոքր մակերևույթն է, դրանց վրա մազմզուկնե­րի զարգացումը: Կան բույսեր, օրինակ՝ կակտուսները, ո­րոնք հյութալի մասերում պաշարում են ջուր:

  • Ինչպիսի՞ն է կենդանի օրգանիզմների հարմարվածությունը: Ինչ­պե՞ս հասկանալ այն, որ նրանց հարմարվածությունը հարաբերա­կան է:

Ինչ­պե՞ս հասկանալ այն, որ նրանց հարմարվածությունը հարաբերա­կան է:    Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը նրանց կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություննե­րի արդյունք է:    Չոր պայմաններում ապրող բույսերը ջուր հայթայթում են տարբեր ե­ղանակներով: Մի դեպքում դա մի քանի, նույնիսկ տասնյակ մետր երկարությամբ արմատային համակարգն է, որը  հողում հասնում է հողի խորը շերտերին:

Դիտեք շրջապատի բույսերի և կենդանիների փոփոխությունները՝ շրջակա միջավայրի պայմաններից կախված: Փորձեք ներկայաց­նել բույսերի և կենդանիների սեզոնային փոփոխությունների ժամ­կետները:

Սակայն նրանցից յուրաքանչյուրը հարմար­ված է իր ապրելու միջավայրին, դրանում կատարվող սեզոնային փոփո­խություններին: Այդ պատճառով նա ունի տարբեր հարմարանքներ:

Եթե շրջապատում տեսել եք բարդի, թխկի և սզնի, ապա փորձեք հիշել, թե ե՞րբ և ի՞նչ հերթականությամբ են դրանք ծաղկում:

Բարդին ծաղկում է վաղ գարնանը։

Թխկին ծաղկում է ապրիլ֊մայիս ամիսներին։

Սզնին ծաղկում է մայիս֊հունիս ամիսներին։

ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:

2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա  հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

 Բույսի մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: 

3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Բույսի աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:

4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

 Բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի րնթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

5.Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Ցորենի արմատի զանգվածը շատ ավելի մեծ է իր վերգետնյա մասից: Ինչո՞ւ: Թվարկեք այն բույսերը, որոնք ծաղկում են:

6.Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Բույսերն ապահովում են շրջակա միջավայրը թթվածնով:

Բնագիտություն

Այսօր մենք ընկեր Գոհարի հետ տնկեցինք ծաղիկ դպրոցի դիմաց գտնվոր լանջի վրա : Իսկ հետո գծագրեցինք մեր նախապատրաստած կոմպոզիցյաի գծագիրը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է բույսերի բազմացումը: Ո՞րն է բույսերի բազմացման առանձ­նահատկությունը։
    Բույսերր, ինչպես և բոլոր կենդանի օրգանիզմները բազմանում են: Դա կարևոր հատկություն է. այդպես կյանքը շարունակվում է: Մի բույսից կամ նրա մարմնի մեծ կամ փոքր մասից առաջանում է մեկ կամ մի քանի նոր առանձնյակ: Բազմացման այսպես կոչված անսեռ ձեր բնորոշ է բույ­սերին, սա նրանց բազմացման առանձնահատկությունն է:
  2. Բույսերի բազմացման ի՞նչ եղանակներ կան:
    Մի այլ ձևով բազմացման համար բույսերի մեծ մասում առաջանում են կո­ներ կամ ծաղիկներ: Անտառում եղևնու կամ սոճու ծառերի վրա նկատվում են կոներև: Դրանք հաճախ հաս­նում են մեծ չափերի: Կոներում զարգա­նում են սերմեր: Ծաղիկներ շատ եք տե­սել, դրանց մասին էլ արդեն գիտեք: Ծա­ղիկներից առաջանում են պտուղները։
  3. Ի՞նչն է ծառայում բույսերի տարածմանը բնության մեջ:
    Սերմերով բազմանում են շատ բույսեր. սա բույսերի սեռական բազ­մացման ձև է: Եթե սերմն ընկնի հողի վրա, կամ տնկենք հողի մեջ, ապա սերմր կարող է ծլել: Սերմից կաճի և կզարգանա նոր առանձնյակ:
  4. Ո՞րն է արտաքին միջավայրի գործոնների դերը բույսերի տարած­ման մեջ:/
  5. Բույսերր, բազմանալով, տարածվում են բնության մեջ: Դրան են ծա­ռայում բույսի մարմնի մասերը, նրա կոները, ծաղիկները, պտուղները և սերմերը: Բույսերի տարածվելուն նպաստում են արտաքին միջա­վայրի տարբեր գործոններ: Ո՞վ չգիտի, որ քամին, ջուրը կամ կենդանիները և մարդը տարածում են բույսեր։
  6. Ի՞նչ հարմարանքներ ունեն բույսերը բնության մեջ տարածվելու համար:
    Տարածվելու համար բույսե­րում կան շատ հարմարանքներ:
  7. Ի՞նչ է ֆլորան:
    Բազմանալով և տարածվելով՝ բույսերը գրավում են որոշակի տա­րածքներ: Այդպիսի տարածքների բույսերի բազմազան խմբերր միասին անվանում են ֆլորա:
  8. Դպրոցամերձ և տնամերձ հողամասում կամ այլ վայրում տեսե՞լ եք, թե ինչպե ս են բազմանում բույսերը: Պատմեք, բերեք օրինակներ:

Կլիմա , Դրա Հիմնական Տիպերը

Հարցեր և առաջադրանքներ  

  1. Ի՞նչ է կլիման: Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
  2. Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:

Երկրագնդի վրա կլիմայական պայմաններր շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:

Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:

3.Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։ Նույն աշխարհագրական լայնության վրա կարող է դիտվել տարբեր կլիմա: Օրինակ՝ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխար­հագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երեանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից:

4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:

Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:

Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։

5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:

Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող ա­ռատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:

Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրա­պետությունը։

6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:

Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:

ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:

Ինչպե՞ս է առաջանում:

Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, ևառաջա­նում է քամի:

Քամու ի՞նչ տեսակներ գիտեք:

Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:

  1. Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:

Հայաստանին բնորոշ է լեռնահովտային քամիները, քանի որ Հայաստանում շատ են լեռները։

Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:

Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:

Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ, ԲԱՇԽՈՒՄԸ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ

  1. Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:
    Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։
  2. Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:
    Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): Սնդիկայինն օգտագործվում է օդերևութաբանական կայաններում և տեղաշարժման համար հարմար չէ, իսկ մետաղայինը հեշտ և հար­մար է տեղափոխման համար:
  3. Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության:
    Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շեր­տում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվա­զում է մոտ 100 մմ-ով:
  4. Ի՞նչ է իզոբարը:
    Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումներր պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր։
  5. Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:
    Ցիկլոնները երկրագնդի վրա հիմնականում ձևավորվում են հասարա­կածային և բարեխառն լայնությունների տաք ու խոնավ վայրերում: Անտիցիկլոնները ձևավորվում են հիմնականում չորային շրջաննե­րում, ինչպես շոգ, այնպես էլ՝ ցուրտ կլիմայական պայմաններում:
  6. Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:

650

ՄԹՆՈԼՈՐՏ․ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը  և թթվածինը: Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր:

Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
Ձգողականության շնորհիվ օդը չի ցրվում-հեռանում երկրի երեսից:

Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
Մթնոլորտի վերին սահմանն արտաքին ոլորտն է:

Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
Լինում են՝ արտաքին ոլորտ, վերնոլորտ, ներքնոլորտ։

Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
Ներքնոլորտը ամենակարևոր շերտն է, որովհետև այստեղ են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը և կարկուտը:

Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:
Օզոնի շերտր կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:

Լրացրեք նախադասությունը.

  1. Ծովածոցերը օվկիանոսի կամ ծովի այն մասերն են, որոնք մխրճված են ցամաքի մեջ.
  2. Համաշխարհային օվկիանոսի ջրի մակերեւույթի մակարդակն անվանում են  ջրվոլորտ
  3. Գլխավոր գետերի մեջ թափվող գետերը դրանց գետային համակարգ են.
  4. Ըստ հոսակարգի, լճերը լինում են հոսուն եւ անհոսք, ըստ քիմիական կազմի,աղի  եւ քաղցրահամ.
  5. Առաջին ջրամերժ շերտի ջրերն անվանում են գրունտային, իսկ երկու ջրամերժ շերտերի միջեւ եղած ջուրը, միջշերտային
  6. Այն բարձրությունը, որից վեր ավելի շատ ձյուն է գալիս, քան հալվում է, կոչվում է սարցադաշտ։
  7. Ջրոլորտի բաղադրամասերն են  օվկիանոսի,ցամաքի,մթնոլորտի և կենդանի օրգանիզմի մեջ գտնվող ջրերը:
  8. Կղզիները դա  ցամաքի համեմատաբար փոքր տարածքներն է,որը բոլոր կողմերից շրջապատված է ջրով, թերակզղիները դա  ոչ բոլոր կողմերով են պատված ջրով, նեղուցները  դրանք  ցամաքներն իրարից բաժանվող բնական ջրային նեղ տարածքներն  են:

Ընտրեք ճիշտ տարբերակը.

Համաշխարհային օվկիանոսի մակերեւույթին ջրի շարժման պատճառներից են,

ա) քամիները, անձրեւները, հրաբուխները, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

բ) քամիները, երկրաշարժերը, հրաբուխները, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

գ) քամիները, երկրաշարժերը, մառախուղը, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

Ընտրեք ճիշտ պնդումերը:

ա) Օվկիանոսային հոսանքների առաջացման պատճառը միայն ստորջրյա երկրաշարժերն են.

բ) Մակընթացություն եւ տեղատվություն առաջանում են Լուսնի եւ Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ.

գ) Լեռնային գետերը հոսում են արագ, իսկ հարթավայրայինները, դանդաղ.