ՄԹՆՈԼՈՐՏ․ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը  և թթվածինը: Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր:

Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
Ձգողականության շնորհիվ օդը չի ցրվում-հեռանում երկրի երեսից:

Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
Մթնոլորտի վերին սահմանն արտաքին ոլորտն է:

Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
Լինում են՝ արտաքին ոլորտ, վերնոլորտ, ներքնոլորտ։

Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
Ներքնոլորտը ամենակարևոր շերտն է, որովհետև այստեղ են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը և կարկուտը:

Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:
Օզոնի շերտր կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:

Մեսրոպ Մաշտոցի մասին ավանդազրույցներ

Մեսրոպ Մաշտոցն ուզում է հայերի համար գիր ստեղծել: Այդ նպատակով նա վանքից վանք է անցնում, գիշեր ու զօր աղաչում, բայց երևույթը չի լինում: Հասնում է օտար աշխարհ: Մի օր էլ մտնում է մի վանք` տեսնում է պատի վրա լույս է խաղում, շատ զարմանում է: Նրան ասում են, որ այդ լույսը քարերից է, քարերն էլ Հայաստանից են բերել: Մաշտոցը նայում տեսնում է, որ պատի մեջ չորս քար է դրած` քարը քարին, գիծը գծին: Քարերը լույսի տակ են լույս տալիս, գծերը` մթնում: Չոքում է` աղոթում: Գիշերվա մի ժամին վերից ձայն է լսվում: «Դա է,- ասում է ձայնը,- հայոց գրի նշանը»: Խաչը` ամեն թևքին ինն տառ: Մաշտոցը նայում է պատին: Տեսնում է լուսե մի խաչ` լուսե քառակուսու մեջ. մեկ վառվում է մեկ-երկու թևը` հետն էլ քառակուսու մեկ-երկու կողմը, մեկ էլ մյուս թևերը` հետն էլ քառակուսու մյուս կողմերը, և պատի վրա լույսը տառեր է գրում, իսկ լույսից էլ Մաշտոցը: Եվ այդպես ստեղծվում են հայոց տառերը:

ՀԱՅ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԽՈՇՈՐ ԴԵՄՔԵՐԸ․ Հովհաննես Այվազովսկի, Արշիլ Գորկի, Մարտիրոս Սարյան

  1. Ի՞նչ գիտեք Այվազովսկու մասին.
  • որտե՞ղ է ծնվել-Թեոդոսիայում
  • որտե՞ղ է սովորել-Թեոդոսիայի գավառական ուսումնարանում
  • ի՞նչ թեմաներով է նկարել-Ծովանկար և բնանկար
  1. Ո՞րն է Արշիլ Գորկու ծննդավայրը և ի՞նչ դեր ունեցավ այն նկարչի ստեղծագործական կյանքում:Ծննդավայրը Վանում:Նրա ծննդավայրը շատ գեղեցիկ էր և դա օգնեց նրան ստեղծագործել
  2. Դիտելով Սարյանի նկարները’ կարո՞ղ եք ասել, թե որ գույներն են գերիշխում:Նրա նկարներում գերիշխում էր դեղին գույնը:Ի՞նչ ընդհանրություններ եք տեսնում երեք հայ նկարիչների կենսագրության մեջ:Ես նրանց մեջ տեսնում եմ ընդհանուրություններից՝ նույն կարծիքը:ի՞նչ դեր է խաղացել հայրենիքի պատկերը նրանց ստեղծագործություններում: Նրանք նույն կարծիքի են հայրենիքի մասին

Հարցեր ե առաջադրանքներ

Ի՞նչ է լիճը:

Լճերր ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով ե ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճային գոգավորություններս ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:

Լճերր միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման’ լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:
Օրինակ`Բայկալր, Տանգանիկան և այլն:

Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:

Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:

Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:

Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:
Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով:

Սուրբ Սարգիս (տոն) – ի մասին

Սուրբ Սարգիս (նաև սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր, երիտասարդների օրհնության օր), Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող տոներից։ Նշվում է Սուրբ Զատիկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը:Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշել են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով։ Այսպես, օրինակ, Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել նաև օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։Շատ հավատացյալներ այցելում են սբ. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող պատարագին:

Գետեր

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը: Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասր ներծծվում է, մի մասր’ գոլորշանում, իսկ մնացածր սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասեր:Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասր’ հուն:

3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը:

4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև: Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ’ Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը’ տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:

ՋՐԻ ՇԱՐԺՈՒՄՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ, ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։ Տեսակներից են ալիքավորումը և ցունամին:
  2. Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը: Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն: Օրվա րնթացքում դիտվում է երկու մակրնթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:
  3. Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը: Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառր մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:
  4. Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսխաղաղօվկիանոսյանը՝ Խաղաղ օվկիանոսում:Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:
  5. Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

Հողմահարություն

Հողմահարությունները կարող են լինել ֆիզիկական, քիմիական և օրգանական:

Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով: Ցերեկը տաքանալիս լեռնային ապարներն ընդարձակվում են, գիշերը սառչելիս’ սեղմվում: Դրա հետևանքով ապարների վրա առաջանում են ճաքեր և ճեղքվածքներ: Երբեմն դրանք լցվում են ջրով, որը սառչելով ընդարձակվում է և ավելի արագացնում ժայռերի քայքայումը:
Երկրի մակերևույթով հոսող ջուրը լվանում տանում է հողի վերին շերտը բույսերին անհրաժեշտ սննդանյութերի հետ միասին: Վարարած գետերից կամ անձրևաջրերից առաջացած հեղեղները ամեն տարի վնասում են տասնյակ հազարավոր հեկտար բերքատու հողեր: Քայքայիչ ազդեցություն ունեն նաև քամիները: Ուժեղ մրրիկի ժամանակ քամին կարող է քշել տանել հողի’ մինչև 25 սմ հաստությամբ շերտեր: Դրա հետևանքով արգավանդ հողերը դառնում են անբերրի և մշակման համար ոչ պիտանի: Քայքայիչ դեր ունեն նաև ձյունը և սառույցը: Լեռների վրա կուտակված ձյունը և սառույցը իրենց ծանրության ազդեցությամբ
շարժվում են ներքև’ քերելով և քայքայելով Երկրի մակերևույթը: Այս բոլորը ֆիզիկական հողմահարության օրինակներ են:
Օդում և ջրում պարունակվող տարբեր քիմիական նյութերը’ աղեր, թթուներ, փոխազդելով ապարների հետ, քայքայում են դրանք: Այդպիսի փոխազդեցությունը կոչվում է քիմիական հողմահարություն:
Օրգանական հողմահարությունը տեղի է ունենում կենդանի օրգանիզմների ազդեցությամբ:
Երկրի մակերևույթի ձևավորման գործում որոշակի դեր է խաղումնաև մարդու գործունեությունը, որի ազդեցությունն անընդհատ աճում է: Օգտակար հանածոների արդյունահանումը, ջրանցքների, ջրամբարների, թունելների կառուցումը արհեստական բարձրությունների և փոսերի առաջացման պատճառ են դառնում:

Արտաշես և Սաթենիկ

Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակը.

Aquote1.png Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տո՜ւր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն
Aquote2.png

Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.

1257278872 artashes-i-satenik.jpg

Aquote1.png Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկ նժույգը
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը
Եվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետը
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի՝
Արագ հասցնելով նրան իր բանակը։
Aquote2.png

Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել։ Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.

Aquote1.png Ոսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության պահին,
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության պահին։
Aquote2.png

Հարցեր և առաջադրանքներ

  1. Համառոտ ներկայացրեք Արտաշես I-ի կառավարումը։
  2. Ե՞րբ գահ բարձրացավ Տիգրան II-ը: Որտեղի՞ց Հայաստան վերադարձավ Տիգրանը: Ինչի՞ շնորհիվ նա կարողացավ անվտանգ վերադառնալ հայրենիք։ Հետագայում նա կարողացա՞վ վերականգնել այդ պահին արված զիջումները։
  3. Ինչպիսի՞ իրավիճակում էր գտնվում այդ տարիներին Հայաս­տանը, և ի՞նչ քայլեր կատարեց Տիգրան Մեծը դրությունը շտկելու համար։
  4. Ի նչ նվաճումներ կատարեց Տիգրան Մեծը դրանից հետո։ Ի՞նչն էր վկայում Հայաստանի հզորության մասին։
  5. Ո՞ր երկրի վերնախավը հրավիրեց Տիգրան II-ին կառա- վարելու նաև իրենց թագավորությունը; Ի՞նչ սահմաններում էր տարածվում Տիգրան Մեծի պետությունը դրանից հետո;
  6. Հայաստանի համար ինչպիսի՞ իրավիճակ էր ստեղծվել Ք. ա. 66 թվականին։ Ինչ ձեռնարկեց Տիգրան Մեծը երկրին սպառնացող վտանգը վերացնելու համար;
  7. Ի՞նչ պայմանագիր ստորագրեցին Հայաստանը և Հռոմը Ք. ա. 66 թվականին։ Ինչ ձեռնարկեց Տիգրան Մեծը երկրին սպառնացող վտանգը վերացնելու համար;