Հայոց մայրաքաղաքներ . Վան ,Արմավիր

  • Ինչ անուններով է հայտնի եղել Վան մայրաքաղաքը:

Վան քաղաքը հայտնի է նաև Տուշպա և Տոսպ անվանումներով: Երվանդունիների օրոք, Վանը արքայանիստ քաղաքը էր և որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։

  • Որ  է հիմնադրել Վան և Արմավիր մայրաքաղաքները:

Վանը հիմնադրել է Սարդուրի I արքան Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին: Իսկ Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը Մովսես Խորենացին կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։

  • Ներկայումս որտեղ է գտնվում Վան և Արմավիր մայրաքաղները, նշեք քարտեզի վրա և տեղադրեք բլոգում:

Ներկայումս Վանը գավառական ոչ մեծ քաղաք է և գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում։ Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա, որի գագաթին պա­րիսպների, պալատների, տա­ճարների և այլ շինությունների հետքեր կան։ Դրանք պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի պե­ղումների ժամանակ են գտնվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *