ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ ԵՎ ՀԱՐՄԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ

  • Ի՞նչ են կենդանի օրգանիզմների միջև կապերը: Ի՞նչ են դրանք պայմանավորում: Կենդանի օրգանիզմների միջե կան շատ հետաքրքիր, բազմապիսի կապեր: Դրանք պայմանավորում են կենդանի օրգանիզմների սնունդը, ապահովում նրանց բազմացումը և տա­րածումը բնության մեջ, կենդանի օրգանիզմների թվաքանակը
  • Շրջակա միջավայրի պայմաններին հարմարվելու՝ կենդանի օրգա­նիզմների ի՞նչ հարմարանքներ կան: Բերեք օրինակներ:

Այդպիսին է, օրինակ, անապատներում աճող ուղտի փուշը, որի արմատի երկարությունը հասնում է 20 մետրի: Մի այլ դեպքում դա տերևների փոքր մակերևույթն է, դրանց վրա մազմզուկնե­րի զարգացումը: Կան բույսեր, օրինակ՝ կակտուսները, ո­րոնք հյութալի մասերում պաշարում են ջուր:

  • Ինչպիսի՞ն է կենդանի օրգանիզմների հարմարվածությունը: Ինչ­պե՞ս հասկանալ այն, որ նրանց հարմարվածությունը հարաբերա­կան է:

Ինչ­պե՞ս հասկանալ այն, որ նրանց հարմարվածությունը հարաբերա­կան է:    Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը նրանց կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություննե­րի արդյունք է:    Չոր պայմաններում ապրող բույսերը ջուր հայթայթում են տարբեր ե­ղանակներով: Մի դեպքում դա մի քանի, նույնիսկ տասնյակ մետր երկարությամբ արմատային համակարգն է, որը  հողում հասնում է հողի խորը շերտերին:

Դիտեք շրջապատի բույսերի և կենդանիների փոփոխությունները՝ շրջակա միջավայրի պայմաններից կախված: Փորձեք ներկայաց­նել բույսերի և կենդանիների սեզոնային փոփոխությունների ժամ­կետները:

Սակայն նրանցից յուրաքանչյուրը հարմար­ված է իր ապրելու միջավայրին, դրանում կատարվող սեզոնային փոփո­խություններին: Այդ պատճառով նա ունի տարբեր հարմարանքներ:

Եթե շրջապատում տեսել եք բարդի, թխկի և սզնի, ապա փորձեք հիշել, թե ե՞րբ և ի՞նչ հերթականությամբ են դրանք ծաղկում:

Բարդին ծաղկում է վաղ գարնանը։

Թխկին ծաղկում է ապրիլ֊մայիս ամիսներին։

Սզնին ծաղկում է մայիս֊հունիս ամիսներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *