ՔԱՄԻ, ՔԱՄՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:

Ինչպե՞ս է առաջանում:

Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, ևառաջա­նում է քամի:

Քամու ի՞նչ տեսակներ գիտեք:

Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:

  1. Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:

Հայաստանին բնորոշ է լեռնահովտային քամիները, քանի որ Հայաստանում շատ են լեռները։

Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:

Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:

Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՃՆՇՈՒՄ, ԲԱՇԽՈՒՄԸ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՎՐԱ

  1. Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:
    Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։
  2. Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:
    Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի): Սնդիկայինն օգտագործվում է օդերևութաբանական կայաններում և տեղաշարժման համար հարմար չէ, իսկ մետաղայինը հեշտ և հար­մար է տեղափոխման համար:
  3. Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության:
    Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներքնոլորտի ստորին շեր­տում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվա­զում է մոտ 100 մմ-ով:
  4. Ի՞նչ է իզոբարը:
    Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումներր պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր։
  5. Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:
    Ցիկլոնները երկրագնդի վրա հիմնականում ձևավորվում են հասարա­կածային և բարեխառն լայնությունների տաք ու խոնավ վայրերում: Անտիցիկլոնները ձևավորվում են հիմնականում չորային շրջաննե­րում, ինչպես շոգ, այնպես էլ՝ ցուրտ կլիմայական պայմաններում:
  6. Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշու­մը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:

650

 Կոտորակների բաժանում

Կոտորակների բաժանում

  • Կատարե՛ք կոտորակների բաժանում.
  • 3/8 : 7/4 = 3 x 4 / 8 x 7 = 12/56
  •   20/3 : 13/36 = 20 x 36 / 3 x 13 = 720/39
  •   9/35 : 3/7 = 9 x 7 / 35 x 3 = 63/105
  •   121/63 : 11/9 = 121 x 9/ 63 x 11 = 1089/693
  • Կատարե՛ք բաժանում.
    • 5/21 : 15/7 = 5 x 7 / 21 x 15 = 35/315
    • 18/25 : 6/75 = 18 x 75 / 25 x 6 = 1350/150
    • 56/69 : 8/23 = 56 x 23 / 69 x 8 = 1288/552
    • 11/72 : 5/24 = 11 x 24 / 72 x 5 = 264/360
  • Կատարե՛ք բաժանում
    • 3 : 4/7 = 21/4
    • 12 :3/8 = 32
    • 8:5/12 = 96/5
    • 81:9/10 = 9
    • 12 : 48/17 = 51/11
    • 15 : 35/16 = 48/7
  • Աստղանիշի փոխարեն ի՞նչ թիվ գրելու դեպքում կստացվի հավասարություն.
    • 5/6 x 23/10 = 23/12
    • 8/9 x 27/4 = 18/3
    • 25/6 x 9/20 = 30/16
    • 14/5 = 7/10 x 4
    • 32/21 = 66/49 x 30/77
    • 45/16 =15/44 x 33/4
  • Գտե՛ք այն թիվը, որի՝
    • ½-ը հավասար է ¾ = 3/2
    • 5/9-ը հավասար է 2/3-ի = 6/5
    • 36/11-ը հավասար է 5/2-ի = 55/72
    • 7/3-ը հավասար է 125/91-ի = 375/637
  • Կատարե՛ք կոտորակների բաժանում և արդյունքը ստուգե՛ք բազմապատկումով.
    • 2/7 : 3/49 =14/3
    • 8/25 : 4/5=2/5
    • 6/44 : 3/11= 1/2
    • 144/45 : 12/9= 12/5
  • Երբ նավակն անցավ նավամատույցների հեռավորության 2/7-ը, մինչև ճանապարհի կեսին հասնելը նրան մնաց անցնելու ևս 21 կմ: Գտե՛ք նավամատույցների հեռավորությունը: Պատ.՝ 98 կմ : 
  • Կատարե՛ք գորողությունները.
    • 5/11 : 75/22 + 4/3 x 7/5 – 2/3 : 5/7 = 12/5
    • 72/25 : 24/15 + 7/30 x 6/7 + 33/2 x 16/5 = 274/5
    • 10/3 : 15/4 + (3/7 + 13/35) x 21/2 = 418/45
    • (16/3-9/15) : 8/5 + (17/4 – 15/8) : 38/11 = 59/16

Գարնանային ընթերցումներ

Գարնանային ընթերցումներ․ նորից կարդա Վահան Տերյանի ,,Գարուն,, բանաստեղծությունը և պատասխանիր հետևյալ հարցերին։ Բանաստեղծությունը սովորիր բերանացի։

Ի՞նչ եմ լսում և տեսնում բանաստեղծությունը կարդալիս։ Ես բանաստեղծությունը կարդալիս լսում եմ գետակի կարկաչը , քամու սուլոցը , թռչունների դայլալը : Ես բանաստեղծությունը կարդալիս տեսնում եմ այն ինչ լսում եմ , բայց նաև տեսնում եմ թե ինչպես են ծաղիկները արդնանում քնից , տեսնում եմ թե ինչպես է այգին նորից ծաղկում և իհարկե տեսնում եմ թե ինչպես է երկիրը նորից ծնվում : 
Ի՞նչ եմ զգում բանաստեղծությունը կարդալիս։ Ես բանաստեղծությունը կարդալիս զգում եմ , թե ինչպես ենք մենք  գարնանը կանչում և ցանկանում , որ նա գա :
Ի՞նչ մտքեր ծնվեցիր բանաստեղծությունը կարդալիս։  Իմ ներսում կարծես ամնե մի տողը կարդալիս ծնվում էր նոր մտքեր : Օրինակ ՝ երբ կարդում էի այս տողերը՝ ՙՙ Անտես զանգերի կարկաչն եմ լսում , Իմ բացված սրտում հնչում է մի երգ …՚՚ , ես մտածում էի թե այդ կարակաչի ձայնը հենց ես եմ լսում այլ ոչ թե բանաստեղծը , մտածում էի երգ հենց այս պահին իմ սրտում է հնչում և ես այդ երգը լսելով ինձ պատկերացնում եմ  բանաստեղծությանը հերոսուհին : 
Ինչպե՞ս կվերնագրեի։ Գարունը իր գրկն է մեզ կանչում :

Խաչատրյանն ու կանանց ձայնը

Գարնանը 1943-ին Իոսիֆ Ստալինը որոշել է, որ ժամանակն է փոխել պետական օրհներգը: Նա հավաքել է 160 երաժիշտի, որոնց թվում էին նաև Շոստակովիչը, Պրոկոֆևը, Խաչատուրյանը և Ալեքսանդրովը: Ժյուրին 14 ստեղծագործություն է ընտրել և կազմակերպել է դրանց ունկնդրումը Մեծ թատրոնում: Լսելով հավանական օրհներգերը՝ Ստալինը հարց է ուղղել.

– Ընկեր Խաչատուրյան, ինչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի երաժշտության որակն էլ ավելի լավը դառնա:

– Ինձ թվում է, որ լավ կլիներ, եթե երգչախմբում նաև կանայք երգեին, – ասաց Խաչատրյանը: – Կանայք պետք չեն, – արձագանքեց Ստալինը:

Ճանապարհի ընկեր

Ճանապարհի ընկեր
Կոմպոզիտոր, բանահավաք Նիկողայոս Տիգրանյանը հիշում է մի դեպք, երբ Կոմիտասի հետ Լենինականի Չլու գյուղից ոտքով վերադառնալիս տեղատարափ է սկսվում, քայլելը դժվարանում է, և Կոմիտասը իր ուրախ-զվարթ բնավորությամբ ցանկանում է վիճակը մեղմել`երգելով: Եվ հանկարծ գյուղացու երգային ձայնով սկսում է օգնության կանչել հեռվից անցնող կառապանին` խնդրելով մինչև քաղաք հասցնել: Կոմիտասի հրաշալի ձայնի համար սայլապանը համաձայնում է: Ն. Տիգրանյանն ասում է, որ այդ օրը Կոմիտասի երգած գեղջուկ ու ժողովրդական երգերը կարծես մարմին էին առնում իրենց շուրջը: եվ երբ տեղ են հասնում, սայլապանը, համբուրելով Կոմիտասի ձեռքը, ասում է.
– Հազար ափսոս, որ կյանքիս այս երջանիկ օրն այսքան շուտ անցավ:

It is a story about

small,helpless,happy,beautiful,sweet,sad

It’s a story about one small and helpless girl. Her family hand her to orphanage . She is very beautiful and very happy girl , but since that moment when her family hand her to orphanage , she is very sad . One day come there one good  women . When she saw her , think to adopt her . That women say director to adopt her. Director said her come here to saw your new mom’s . She came and that moment she is very happy , because she saw her grandma . They hugged each other and kiss each other . So since that moment , girl was very happy and grandma every time said her sweet words , because her mother don’t said that words and every time when she listen that words she is very happy.

Գարնան մասին բանաստեղծություններ

***

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Վ.Տերյան

***

Զուգված, զարդարված
Թավիշ կանաչով,
Ցոլում է դաշտը
Ոսկե ճաճանչով:
Սիրուն մայիսը
Գոհար է մաղել,
Ծաղկանց թերթերը
Շողել ու շաղել:
Հազար տեսակի
Թռչուն է երգում.
Ալ-կանաչ դաշտը
Զընգում, զրընգում:

***

Դուք չկարծեք, թե դողդոջն եմ,
Ի՞նչ անենք թե մերկ բողբոջն եմ,
Ես ծնվել եմ ծառի ճյուղին,
Ձմռան ցրտին, մառախուղին:
Սպասել եմ, որ արև գա,
Տաքուկ-տաքուկ ինձ համբույր տա,
Որ ես գույն-գույն շորեր հագնեմ,
Ծառի ճյուղին ուրախ կանգնեմ:
Որ ես լցվեմ, աճեմ սիրուն,
Առանց տերև էլ ի՞նչ գարուն,
Էլ ի՞նչ գարուն, երկինք պայծառ,
Երբ քնած են ծաղիկ ու ծառ:

***

Զուգված, զարդարված
Թավիշ կանաչով,
Ցոլում է դաշտը
Ոսկե ճաճանչով:
Սիրուն մայիսը
Գոհար է մաղել,
Ծաղկանց թերթերը
Շողել ու շաղել:
Հազար տեսակի
Թռչուն է երգում.
Ալ-կանաչ դաշտը
Զընգում, զրընգում:

***

Անուշ խոխոջ:
Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:
Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:
Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

Ջա՜ն գարուն է արդեն … 🌼🌺

Գարունը իր հետ բերում է նոր շունչ : Կարծես երկիրը նորից է ծնվում : Նորից է ծնվում և իր հետ բերում ծաղկազարդ գարունը🌳🌼: Ծաղկում են ծառերը , ծաղիկները տարածում են իրենց բույրը ամբողջ այգով մեկ , իսկ արևը իր ջերմությունն է փոխանցում երկրին : Գարունը կարծես գեղեցկության եղանակ լինի: Աղջիկները և կանայք ավելի ու ավելի են գեղեցկանում : Առավոտյան , երբ որ արդնանում ես , բացում ես պատուհանդ և թռչուները իրենց երգով քեզ տանում են դեպի երազանքների գիրկը : Այնքան ես երազում , որ մոռանում ես որ պետք է ետ գաս իրականություն : Երբ վայելում ես թեյդ այգում , տեսնում ես թե ինչպես են ծաղիկները ժպտում քեզ իրենց անուշաբույր ժպիտով : Տեսնում ես թե ինչպես է լճակը արագ-արագ հոսելով ծիծաղում է նրա շուրջը հավաքված ծառերի և խոտերի հետ միասին : Եվ ի վերջո հասկանում ես թե ինչ լավ եղանակ է գարունը և դրա հետ մեկ տեղ ասում ես ՚՚ Ջա՜ն գարուն է արդեն🌻՚՚: