Ջա՜ն գարուն է արդեն … 🌼🌺

Գարունը իր հետ բերում է նոր շունչ : Կարծես երկիրը նորից է ծնվում : Նորից է ծնվում և իր հետ բերում ծաղկազարդ գարունը🌳🌼: Ծաղկում են ծառերը , ծաղիկները տարածում են իրենց բույրը ամբողջ այգով մեկ , իսկ արևը իր ջերմությունն է փոխանցում երկրին : Գարունը կարծես գեղեցկության եղանակ լինի: Աղջիկները և կանայք ավելի ու ավելի են գեղեցկանում : Առավոտյան , երբ որ արդնանում ես , բացում ես պատուհանդ և թռչուները իրենց երգով քեզ տանում են դեպի երազանքների գիրկը : Այնքան ես երազում , որ մոռանում ես որ պետք է ետ գաս իրականություն : Երբ վայելում ես թեյդ այգում , տեսնում ես թե ինչպես են ծաղիկները ժպտում քեզ իրենց անուշաբույր ժպիտով : Տեսնում ես թե ինչպես է լճակը արագ-արագ հոսելով ծիծաղում է նրա շուրջը հավաքված ծառերի և խոտերի հետ միասին : Եվ ի վերջո հասկանում ես թե ինչ լավ եղանակ է գարունը և դրա հետ մեկ տեղ ասում ես ՚՚ Ջա՜ն գարուն է արդեն🌻՚՚:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *