Սուտասան վաճառականը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա

-Ախր իմ հայրը շատ հնարավոր է մահանա , իսկ դու անիմաստ խոսում ես :

– Ես քեզ ոչինչ չեմ տա :

– Լավ դե ուրեմն բոլորին կասեմ , որ դու սուտ ես խոսում : Բոլորին կասեմ , որ քո խանութի ապրանքը լավը չէ :

-Ոչ մեկ քեզ չի հավատա :

-Կհավատա :

-Դե ա՛րի փորձենք :

-Ա՛րի:

Երկուսով դուրս եկան և կանչեցին ժողովրդին:

-Ժողովուրդ այս վաճառականը ձեզ բոլորիդ խաբել է : Նրա ապրանքները ամենավատն են :

-Նա է խաբում բոլորիդ : Նա … Նա ուղղակի սուտասան է :

-Դե ասեք ժողովուրդ է , ով է ճիշտը :

-Իհարկե դու տղաս : – հայր

-Հայրի՜կ:

-Այո տղաս , ես արդեն ինձ լավ եմ զգում :

-Ինչ լավ է :

-Իսկ դու սուտասան , դուրս գնա այստեղից այս տարածքը այս տղայինն է : – մարդկանցից մեկը :

-Այո , այո գնա աստեղից : – ժողովուրդ

Տարիներ անց :

Արդեն տղան վաճառական է , հայրն էլ ապաքինվել է : Նրանք արդեն ապրում են քաղաքում , իսկ այն հարուստ վաճառականը արդեն աղքատ է և այնպիսին է , ինչպիսին այն տղայի ընտանիքը :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *