Հրաչյա Աճառյան

Հրաչյա Աճառյանի հետ կապված հուշեր

Մի օր` առավոտյան, Հրաչյա Աճառյանը զայրանում է և վեճի բռնվում կնոջ հետ`աշխատելով միանգամայն անտեղի վեճը բորբոքել:Նա այնքան բարձր է բղավում, որ Սոֆիկը հուսահատ սկսում է լաց լինել:Դրան էլ կարևորություն չի տալիս, շարունակում է բղավել:Հանկարծ ընդհատում է,փափկում և խանդաղատանքով ասում.
-Կատակ էր, Սոֆի՜կ, ուզում էի,որ ջղայնացած խոսես և տեսնեմ, թե Ախտայի բարբառով ինձ համար ինչ անծանոթ բառեր կան:
-Դե ասեիր էլի, ինչու՞ էիր կռիվ սարքում:
-Չէր ստացվի:Դու կխոսեիր գրական լեզվով. մարդիկ զայրացած ժամանակ են բարբառի դիմում և իրենց բերնից փախցնում բառեր, որոնք կարող են պետք գալ լեզվաբանին:Իզուր էլ զայրացրի. ոչ մի բառ չասացիր:

Հայ ամենահայտնի բանասերը Հրաչյա Աճառյանն էր։ Լեզվի հանդեպ նրա սերը ստիպում էր Աճառյանին ուսումնասիրել ոչ միայն գրական հայերենն, այլ նաև մյուս բարբառները, որոնք, ըստ Աճառյանի ոչ պակաս գեղեցիկ ու երգեցիկ էին:

  • «Կյանքիս հուշերից» Երևան (1967)

Իր կյանքի վերջին տարիններին Աճառյանը նվիրվել էր «Լիակատար քերականություն հայոց լեզվի» մեծածավալ աշխատությանը՝ կազմված 12 հատորներից, որտեղ քննարկվում է հայոց լեզվի քերականությունը և պատմական զարգացումը 562 լեզուների համեմատությամբ։ Բացի նշված աշխատություններից, Աճառյանը մոտ քառասուն տարի աշխատակցել է հայ բազմաթիվ պարբերականների, մի քանի տասնյակ հոդվածներ է գրել թե՛ հասարակական հարցերի և թե՛ գիտական-լեզվաբանական ուղղությամբ։ 1935 թվականին նրան շնորհվել է Գիտական վաստակավոր գործչի կոչում, իսկ 1943 թվականին նա ընտրվել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *