Ճամփորդություն դեպի Եղիշե Չարենցի տուն-թանգարան

Այսօր մենք ճամփորդեցինք դեպի ինձ համար շատ հետաքրքիր և խելացի Եղիշե Չարենցի տուն-թանգարան : Ես նոր էի իմանում , որ Չարենցի տուն-թանգարանը գտնվում է այստեղ ՝ Երևանում : Մեր գիդի անունը ընկեր Անահիտ էր , նա շատ հաճելի էր պատմում և դա քեզ ստիպում էր լսել նրան հաճույքով : Իմացանք Չարենցի առաջին կնոջ՝ Արփենիկի մասին , որ մահացել էր , երբ հղի էր : Նա Եղիշե Չարենցի ամենասիրելի կինն էր : Չարենցը գիպսից ուներ կնոջ դեմքը և ձեռքը , և նրա ձեռքը նա միշտ պահում էր իր գրասենյակում և նաև իր մոտ : Եղանք Չարենցի գրասենյակում և հյուրասենյակում:Հյուրասենյակում դաշնամուր կար : Ասում են , թե նա միշտ ցանկացել է սովորել նվագել , բայց չի կարողացել : Նաև Չարենցը ունեցել է վեց հազար գիրք , բայց ցավոք այդ ամենից մեզ հասել և պահպանվել է միայն 1444 կամ 1440 գիրք : Եղիշեի տանը կային շատ ճապոնական և չինական իրեր : Նաև ասում են , որ Չարենցը շատ է սիրել կոնյակ և եթե ուշադիր լինենք նրա գրասենյակում կա դրված կոնյակ : Եվ երբ նրա տուն հյուր էր գալիս , նա միշտ կոնյակ էր հյուրասիրում :Եվ այդ ամենից հետո մենք քայլարշավ ունեցանք դեպի Հրազդանի կիրճ և այդքանով ավարտվեց մեր ճամփորդությունը :

Թվական

  1. Հետևյալ թվականները գրել տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89: Հիսունչորս,ութ հարյուր քառասունյոթ , վեց հազար ինն հարյուր ութսունհինգ , վաթսունութ , իննսունհինգ , տասնհինգ , հիսունութ , վեց հարյուր իննսունյոթ , ութսունինը :
  2. Գրեք, թե որ թվականներն են գրվում միասին, իսկ որոնք՝ առանձին: Միասին գրվում են տասնմեկից մինչև իննսունինը թվերը : Իսկ առանձին գրվում են 101-իս մինչև անվերջություն :
  3. Գրեք բոլոր տասնյակները և բառակազմորեն դրանք վերլուծեք՝ առանձնացնելով արմատն ու ածանցը: Ո՞ր ածանցն է կրկնվում, ձեր կարծիքով դա ի՞նչ իմաստ ունի: Մեկ տասնյակ – տաս , 2 տասնյակ – քսան , 3 տասնյակ – երեսուն , 4 տասնյակ – քառասուն , 5 տասնյակ – հիսուն , 6 տասյակ – վաթսուն , 7 տասնյակ – յոթանասուն , 8 տասնյակ – ութսուն , 9 տասնյակ – իննսուն : Սուն-ը նշանակում է տասնյակ , այսինք փվի կողքին ավելացնելով այն ստանում ես տասնյակ , բայց կա երկու բացառություն ՝ տասը և քսանը :
  4. Բառերը տեղավորեք աղյուսակում՝Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:
գոյական ածական

թվական

մեծություն                                                 մեծ                                                        չորրորդ 

թիվ                                                             լավագույն                                            հինգ

սենյակ                                                       ամենաերկար                                       երրորդ

մայրիկ                                                       դաժան                                                  հինգերորդ

դուռ                                                            լուսավոր                                               վերջին

դատավոր                                                  դատարկ

 

Թվական . Թվականներ . Թվական անուն


երեք տասնյակ – երեսուն

չորս տասնյակ – քառասուն

հինգ տասնյակ – հիսուն

վեց տասնյակ – վաթսուն

յոթ տասնյակ – յոթանասուն

ութ տասնյակ – ութսուն

ինը տասնյակ – իննսուն

Ա տարբերկաում թվերը գրված են միասին , քանի որ մենք ունուենք մի կանոն որտեղ ասվում է , որ տասնմեկից մինչև իննսունինը թվերը գրվում են միասին ։

Բ տարբերակում թվերը գրված են առանձին , քանի որ հարյուրից սկսած մինչև անվերջություն թվերը կամ թվականները գրվում են առանձին ։

Վաթսունհինգ , քառասունութ , հարյուր յոթ , իննսուներեք , վեց հազար ութսունյոթ , չորս հազար երեք հարյուր քսանմեկ , յոթ հարյուր ութսուն վեց :

Եղեգնուհին մաս 2

Հարցեր և առաջադրանքներ ։

1․Ինչպե՞ս կվերնագրեիր հատվածը ։

2․Բնութագրիր բոշայի բնավորությունը ։

3․Paint ծրագրով կամ թղթի վրա , փորձիր նկարել բոշային ։

4․Քո կարծիքով , ի՞նչ կլինի հետո ։

Եղեգնուհին

Բառարանի օգնությամբ բացատրիր տրված բառերը:

եղեգնուտ – եղեգնապուրակ,եղեգով պատված տեղ

աներևույթ – աննկատ , անտեսանելի

անմատչելի – անհասանելի

Պարզ նախադասություններով ներկայացրու 1-ին հատվածում նկարագրված դեպքերի հաջորդականությունը:

ա) Մի թագավոր էր ապրում աշխարհում։

բ) Որոշեց որդուն ամուսնացնել։

գ)Թագավորը սկսեց հարց ու փորձ անել ։

դ)Նա մտավ մի անտառ :

ե) Այնտեղ տեսավ ծերունու :

զ)Ծերունին խորհուրդ տվեց :

է) Գնաց գետի մոտ :

ը) Ամեն ինչ ճիշտ եղավ :

թ) Տեսավ աղջկա գետի մեջ :

ժ) Անունը դրեց եղեգնուհի :
 

Վերնագրիր  հատվածը։ Ծերունու խորհուրդը :

Եթե ես լինեի անէմոցիոնալ մարդ

Իմ կարծիքով եթե ես լինեի անէմոցիոնալ ապա ես կհամարեի , որ ես մարդ չեմ ։ Ես չեմ կարող ապրել առանց էմոցիա ։ Առանց ժպիտի և ուրախության ես չէի ։ Եթե անգամ մարդ տրամադրություն չունի ժպտալու , ծիծաղելու , ապա մեկ է նա այդ պահին էմոցիա է արտահայտում ։ Եկեք մի քանի րոպե մտածենք թե մենք չունենք ժպտալու իրավունք , ոչ էլ տխրելու ։ Կարծում եմ չկարողացաք այն մտածել , քանի որ այդ ամենը անհնարին է ։ Եվ ինչ կարծում եմ կյանքում չկա այնպիսի մարդ ով անէմոցիա կարող է լինել ։

Արեւելահայերէնէ արեւմտահայերէն

Մի փոքրիկ տղա դուրս եկավ դպրոցից:

Փոքրիկ մը տղան դուրս ելավ դպրոցեն ։

Ես աշխատում եմ գործարանում: 

Ես կաշխատիմ գործարանի մեջ ։

Մի թռչուն թռավ արտից: 

Թռչուն մը թռավ արտեն ։

Մի մարդ քարից մեծ գեղեցիկ տուն կառուցեց: 

Մի մեծ արջ ուտում էր անտառի հատապտուղներից: 

Հացից մի կտոր պոկեց և տվեց շանը: 

Սովից քունը չէր տանում: 

Մի օր երեխաները դպրոց էին գնում:

երբ տղաների մայրը խանութում էր, տեսնում է անկրկնելի գունագեղ նկար։

Մի օր նկարիչը աքաղաղ է նկարում, բայց մոռանում է գունավորել այն:

Վարդագույն քաղաքում ահ ու սարսափ էր տարածվել:

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: 

Նա իր ոտքի տակ սեղմել էր մի դեղնափայլ մետաղ ու կանչում էր:

Ղազարոս Աղայան . Հնարագետ Ջուլհակը . հատված 3

  1. Ինչու՞ էին գիտնականները ապշած մնացել :
  2. Թվարկիր թե ինչ ցանկացավ ջուլհակը գիտնականից :
  3. Փորձիր նկարագրել այն պահը , երբ դերվիշը և ջուլհակը միմյանց դիմաց նստած են և ի՞նչ են անում :
  4. Եթե դու չիմանայիր , թե ովքեր են սագերը ինչ կմտածեիր այդ ամենը լսելուց հետո :
  5. Թագավորը ինչու՞ ասաց ջուլհակին , որ իր սագերին արդյոք կարո՞ղ է փետրել :

Ղազարոս Աղայան . Հնարագետ Ջուլհակը . հատված 2

1․ Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։

Ճախարակ- լիսեռնիկ, ծիծեռնիկ

խոր գլուխ տալ – խոնարհաբար գլուխ տալ


2․ Երկրորդ հատվածից դուրս գրիր 5 ածական և 5 գոյական։ Թագավոր , ջուլհակ , հանելուկ , ցորեն , տանիք : Հասարակ , տարօրինակ , երկայն , ինքնաշարժ , մութ :


3․ Հատվածից դուրս գրիր անձ և իր ցույց տվող գոյականներ։

Անձ

Դերվիշ,գիտնական,ջուլհակ,մայրեր,թագավոր:

Իր

թաղում,հանելուկ,աղուն,ճնճղուկներ,եղեգ:

4․ Հնարագիտություն, թագավոր, կտավ, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը։

Հնարագիտություն – հնարք + ա + գիտություն

թագավոր – թագ + ավոր – ածանցավոր

կտավ – պարզ

կախարդական – կախարդ + ական – ածանցավոր

անմահական – ան + մահ + ական –

գլուխ – պարզ բառ

արհեստասեր-արհեստ + ա + սեր – -ա հոդակապով բարդ բառ

6․ Հատվածը վերնագրիր բառով, ապա բառակապակցությամբ։

<< Մութ հարցմունքներ >> , << >>

Ղազարոս Աղայան . Հնարագետ Ջուլհակը

1.Ինչո՞ւ են մարդիկ այդպես վախենում դերվիշից:

Նա շատ տարօրինակ էր պահում իրեն և մարդիկ վախենում էին նրանից։

2.Քո կարծիքով ի՞նչ էր մտածում դերվիշը, պատասխանդ պատճառաբանիր:

Իմ կարծիքով դեվիշը մտածում էր , որ այս երկիրը հեշտ կլինի գրավել և իրենը դարձնել : Այդպես եմ մտածում , քանի որ այդ երկիրը դեռ չէր կարողանում պարզել նրա հանելուկը :

3.Վերնագրիր հատվածը։ Ժողովուրդը խուճապի մեջ է