Կենգուրու մաթեմատիկական խնդիրներ

  1. Նկարում պատկերված են 3 թռչող նետեր և 9 անշարժ փուչիկներ: Երբ նետը դիպչում է փուչիկին, փուչիկը պայթում է, իսկ նետը շարունակում է թռչել նույն ուղղությամբ: Քանի՞ փուչիկի չեն դիպչի նետերը:
    (A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6
  1. Սեղանի վրա դրված է երեք մարմին: Պատասխանի տարբերակներում բերված նկարներից ո՞րը կտեսնի Պետրոսը, երբ նայի սեղանին վերևից:
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-9.pngC)
  1. Հասմիկը երկու նետով կրակեց թիրախին : Առաջին անգամ նա վաստակեց 14 միավոր, երկրորդ անգամ՝ 16 միավոր: Քանի՞ միավոր վաստակեց Հասմիկը երրորդ անգամ:
    (A) 17 (B) 18 (C) 19 (D) 20 (E) 22
  2. Այգին բաժանված է նույնանման քառակուսիների: Արագաշարժ և դանդաղաշարժ խխունջները սկսում են շարժվել S կետից տարբեր ուղղություններով՝ այգու պարագծի երկայնքով (տե՛ս նկարը): Դանդաղաշարժ խխունջը շարժվում է ժամում 1 մետր արագությամբ (1մ/ժ), իսկ արագաշարժը՝ ժամում 2 մետր արագությամբ (2մ/ժ): Այգու ո՞ր կետում երկու խխունջները կհանդիպեն:
(A) A (B) B (C) C (D) D (E) E
  1. Լուսինեն թղթի վրա հաշվեց երկու երկնիշ թվերի տարբերությունը: Հետո նա ներկեց իր գրած գործողության մեջ երկու թվանշան, ինչպես ցույց է տրված նկարում: Որքա՞ն է Լուսինեի ներկած թվանշանների գումարը:
 (A) 8 (B) 9 (C) 12 (D) 13 (E) 15
  1. Աստղը պատրաստված է չորս հավասարակողմ եռանկյուններից
    և քառակուսուց : Քառակուսու պարագիծը 36 սմ է: Որքա՞ն է
    աստղի պարագիծը:
 (A) 144 սմ (B) 120 սմ (C) 104 սմ (D) 90 սմ (E) 72 սմ
  1. Նկարում բերված է տարվա ամիսներից մեկի օրացույցը: Ցավոք,այդ օրացույցի վրա թանաք է թափվել, և օրացույցի մեծ մասը չի երևում: Շաբաթվա ի՞նչ օր է նկարում բերված ամսվա 25-ը:
(A) Երկուշաբթի (B) Չորեքշաբթի (C) Հինգշաբթի (D) Շաբաթ (E) Կիրակի
  1. Ամենաքիչը քանի՞ անգամ մենք պետք է նետենք սովորական զառը, որ վստահ լինենք, որ առնվազն մեկ արդյունք կկրկնվի: Սովորական զառը նետելու արդյունք համարվում է զառի վերևի նիստի վրայի կետերի քանակը:
    (A) 5 (B) 6 (C) 7 (D) 12 (E) 18
  2. Նկարում պատկերված է 3 քառակուսի: Ամենափոքր քառակուսու կողմի երկարությունը 6 սմ է: Որքա՞ն է ամենամեծ քառակուսու կողմի երկարությունը:
(A) 8 (B) 10 (C) 12 (D) 14 (E) 16
  1. Բերված պատկերում շրջաններն էլեկտրական լամպեր են, որոնք լարերով միացված են միմյանց: Սկզբում բոլոր լամպերն անջատված են: Լամպերից որևէ մեկին դիպչելու դեպքում այդ լամպը և նրա բոլոր հարևան լամպերը լուսավորվում են: Ցանկացած մեկ լարի ծայրերին միացված լամպերը կոչվում են հարևան: Ամենաքիչը քանի՞ լամպի է անհրաժեշտ դիպչել, որ լուսավորվեն բերված պատկերի բոլոր լամպերը:
(A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6
  1. Նկարում բերված չորս հավասար քառակուսիներից որո՞ւմ է սև տարածքի մակերեսն ամենամեծը:
(A) A-ում (B) B-ում (C) C-ում
(D) D-ում (E) Հավասար է բոլոր քառակուսիներում:
  1. Նկարում բերված թանաքաբծերից յուրաքանչյուրը փակում է 1, 2, 3, 4 կամ 5 թվերից մեկը:
    Թանաքաբծերով փակված թվերով երկու հաշվարկները,որոնք ցույց են տրված սլաքներով,ճիշտ են:
    Ո՞ր թիվն է փակվել աստղի նշանով թանաքաբծով:
(A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *