Ածական. ածականի համեմատության աստիճանները

1.Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-հայտնի,անբացատրելի,

այգի-մանկական,սիրահարների,մարդաշատ

ծաղիկ-բուրավետ,գույզգույն,թոռոմած

գիրք-արկածային, հետաքրքիր , սարսափելի

գորգ-նաշխազարդ ,

2.Լրացրու նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով  հետևյալ ածականներից որևէ մեկը՝վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:

Փոքրամարմին աղջիկը անհանգիստ շուրջն էր նայում: Ձիավորները սրարշավ հասան մի Կանաչապատ դաշտավայր:Անսպառ երջանկություն պատել էր պատանու սիրտը:Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը: Ճամփորդները հասան մի ստվերախիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:Վաղեմի ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

3.Դուրս գրիր բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները՝ գարնան հիասքանչ օրով խենթացած:

Պայծառ,կապտավուն,սառնորակ,մաքուր,երփներանգ,արբեցնող,վարդագույն,ճերմակ,երջանիկ,կիսաբաց, հիասքանչ,խենթացած:

4.Հետևյալ գոյականներից ստացիր ածականներ և գրիր:

Հնություն-հին, մեծություն-մեծ, լավություն-մեծ, երջանկություն-երջանիկ, հնչեղություն-հնչեղ, ագահություն-ագահ, ստորություն-ստոր, հաջողություն-հաջողակ, լայնություն-լայն, երկարություն-երկար:

Կատարիր առաջադրանքները

Հետևյալ ածականները եթե հնարավոր է դրեք համեմատության երեք աստիճաններով՝ Մաքուր — ավելի մաքուր — ամենամաքուր, հին — ավելի հին — հնագույն,, կարմիր — ավելի կարմիր — ամենակարմիր, , դաժան — ավելի դաժան — դաժանագույն, կարճ — պակաս կարճ — ամենակարճ:

Դուրս գրել ածականները և գոյականները:

Հրամանատարը հասավ սիրելի ընկերներին, որպեսզի երկրորդ անգամ փրկի նրանց վտանգից: (3 գոյական, 1 ածական)
հրամանատար, ընկերներ, վտանգ, սիրելի

Երբ հեռվում հանգչեցին վերջին լույսերը, փոքրիկ Անահիտը երկու անգամ շշուկով ասաց: (3 գոյական, 2 ածական)
վերջին, լույս, շշուկ, փոքրիկ, Անահիտը

Ես սիրում եմ հորդառատ անձրևը. այն իմ մեջ հաճելի հիշողություններ է արթնացնում: (2 գոյական, 2 ածական)
հորդառատ, անձրև, հաճելի, հիշողություններ

Առաջին անգամն էր, որ նա ջերմ սեր էր զգում կրտսեր քրոջ` Մարգարիտի հանդեպ: (3 գոյական, 2 ածական)
առաջին, ջերմ, սեր, կրտսեր, Մարգարիտ,

Նա հարյուր հատ գունավոր ծաղիկներ էր ուզում, որպեսզի դրանցով զարդարեր գեղեցիկ զույգի հարսանեկան տոնը: (2 գոյական, 3 ածական)
գունավոր, ծաղիկներ, գեղեցիկ, տոն, հարսանեկան, զույգ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *