Թումանյանի ազգանվան մասին

1890 թվականներին Թումանյանը կազմել է իր տոհմի ճյուղագրությունը , ըստ որի Թումանյան տոհմանունը ծագել է Թավմա-Թօմա-Թումա-Թուման անձնանունից  ,որը հանդիպում է 13-17-րդ դարերի մի շրք անձանագրություններում և հիշատականներում : Ըստ Աճառյանի ՝ Թումանյան ազգանունը ծագել է Թուման անունից : Անվան շատ հին հիշողությունը , որը կարող է առնչվել բանաստեղծի նախնիներին, հանդիպում է Դսեղից ութ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մարց գյուղի գերեզմանատան մի խաչքարի վրա գրված է եղել ՝ Թաւմայ (=Թումա) քահանա… թուին ՉԼԴ (1285)

Աղբյուր ՝ Վիքիպեդիա

Թուման անվան մասին

Թուման, թոման (պարսկերեն՝ تومان, անգլերեն՝ toman, թուրքերեն՝ tümen՝ «տաս հազար» բառից), Պարսկաստանի պաշտոնական դրամական միավորը 17-րդ դարից մինչև 1932 թվականը։ Մեկ թումանը հավասար է եղել 10 հազար դինարի։19-րդ դարի կեսերին 1 պարսկական թումանն արժեր 4 ռուբլի։Թղթադրամները թողարկվել են Պարսկաստանի Կայսրական բանկի կողմից։1932 թվականին անցկացվեց դրամական բարեփոխում, թումանը փոխարինվեց իրանական ռիալով՝ 1:10 կուրսով։ Թեպետ ներկայումս պետական արժույթը ռիալն է, բայց մանրածախ առևտրում գները, որպես կանոն, նշվում են թումանով։ Սա առավել հարմար է և հնարավորություն է տալիս հաշվարկների մեջ ավելորդ զրոն չկիրառել։Երբեմն թուման ասելով հասկանում են 10 հազար ռիալ կամ 10 միլիոն ռիալ՝ նայած հանգամանքների։

Աղբյուր ՝ Վիքիպեդիա 

Պարզենք թե ես ինչ գիտեի անզգանվան մասին…

Անկեղծ ես տեղեկացված չէի ազգանունի ծագման մասին , բայց այս նյութը օգնեց բացահայտել նրա ծագումը որտեղից է: 

Շնորհակալություն ընթերցելու համար😊

Նյութը պատրաստեց Արևելյան դպրոցի սովորող Մոնիկա Մովսիյանս :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *